Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դունյա Միյատովիչ. Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է

Դունյա Միյատովիչ. Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է
15.02.2014 | 17:27

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ

Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Երևանում փետրվարի 12ին ոստիկանության կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամուլի և տեղեկատվության ծառայությունը։
«Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է։ Հատկապես անհանգստացնող է, որ նրանց դեմ ուժ են կիրառում ոստիկանության պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են աջակցելու և պաշտպանելու լրագրողներին…»,- ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին ուղղված նամակում։
Աղբյուրը նշում է, որ ստացված տեղեկությունների համաձայն, «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակից Անի Գևորգյանն ու iLur.am-ի աշխատակից Սարգիս Գևորգյանը ձերբակալվել են ոստիկանության կողմից, ու թեև կարճ ժամանակ անց նրանց բաց են թողել, ոստիկանության պաշտոնյաները խուզարկել ու ոչնչացրել են նկարահանված տեսանյութերը։
«Ես կոչ եմ անում իշխանություններին իրադեպի մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն վարել և անել հնարավոր ամեն ինչ ապագայում լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից սխալ վերաբերմունքից խուսափելու համար»,- գրել է Միյատովիչն իր նամակում։

Դիտվել է՝ 2936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ